Կանադական նոր պատվաստանյութ` ՁԻԱՀ-ի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 2, 2009 14:19

081012_aidsՁԻԱՀ-ի դեմ Կանադայում մշակված պատվաստանյութը հաջողությամբ փորձարկումներ Է անցել կենդանիների վրա, և այժմ հետազոտողներն սպասում են թույլտվության` մարդկանց վրա փորձելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Արևմտյան Օնտարիոյի համալսարանի միկրոկենսաբանության պրոֆեսոր Յորգ Քանը, ով պատվաստանյութի մշակմամբ զբաղվում Է շուրջ 20 տարի:

«Մեզ համար սա շատ կարևոր սահմանագիծ Է»,- ընդգծել Է նա` հավելելով, որ ինքը սպասում Է ԱՄՆ պարենի և դեղորայքի որակի վերահսկողության վարչության թույլտվությանը` պատվաստանյութի «թունավորությունն» ստուգելու համար:

«Թունավորության փորձարկումների» առաջին փուլին կարող Է մասնակցել 40-ից մինչև 50 կամավոր: Եթե ստուգման բոլոր երեք փուլերը հաջող անցնեն, ապա, պրոֆեսոր Քանի խոսքով, պատվաստանյութն օգտագործման համար մատչելի կլինի առաջիկա տասնամյակի ընթացքում:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply