Իններորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 17, 2010 14:43

Օգոստոսի 12-26 -ը Սինգապուրում կայանալիք պատանեկան  օլիմպիական առաջին խաղերի  Հայաստանի պատվիրակների թիվն ավելացավ ևս մեկով: Ինչպես հայտնի է, Բաքվում վերջերս կայացած բռնցքամարտի աշխարհի երիտասադական առաջնությունում, որը պատանեկան օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր, մեծ ճնշում էր գործադրվել Հայաստանի պատվիրակների վրա և հետևանքը եղել էր այն, որ մերոնք մնացել էին ձեռնունայն: Հայաստանի ներկայացուցիչները դիմել էին, որպեսզի այդ ամենը հաշվի առնվի և մասնակցելու ազատ քարտ տրամադրվի մեր մարզիկին: Եվ ահա, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան մասնակցության մեկ տեղ է հատկացրել: Պատանեկան օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում հանդես կգա Հրայր Մաթևոսյանը (60կգ): Նրա մարզիչն է Յուրի Ներսիսյանը: Հրայրը  Հայաստանի ներկայացուցիչներից միակն է, ով Բաքվում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում  երկու հաղթանակ է տարել:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply