Աշխարհի ուժեղագույն խաղացողների թվում Արոնյանը 4-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 2, 2009 13:59

output_fileՇախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն խաղացողների դասակարգման աղյուսակը, ըստ որի` Լևոն Արոնյանը 4-րդ տեղում է` 2.768 վարկանշային միավորով:

Մեր շախմատիստին առայժմ ետևում են թողել բուլղարացի Վեսելին Տոպալովը (2813), Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանադը (2788), նորվեգացի Մագնուս Կառլսենը (2772): Իսկ Արոնյանին հաջորդելով` լավագույն տասնյակում են ռուսատանցիներ Դմիտրի Յակովենկոն (2760), Վլադիմիր Կրամնիկը (2759), հունգարացի Պետեր Լեկոն (2756), Ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (2756), Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը (2755), ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզևիչը (2751): Մեր շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը (2712) 26-րդ հորիզոնականում է: Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը (2716) 22-րդն է:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply