Ծանրորդ Զորիկ Պողոսյանն մնաց առանց մեդալի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 17, 2010 14:33

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում  հանդես եկող 69 կգ քաշային Զորիկ Պողոսյանը, երկամարտում ցույց տալով 301 կգ, անմասն մնաց խաղարկված մեդալներից: Նա զբաղեցրեց  4-րդ տեղը:  Իսկ  հաղթեց ռումինացի Մարտին Ռազվանը` 340 կգ: Հայաստանի հավաքականի երկրորդ ներկայացուցիչը` գերծանրքաշային  Ռուբեն Ալեքսանյանը մրցահարթակ դուրս կգա հունիսի 20-ին: Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոնից սպասելիքները մեծ են:

Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply