Անակնկալ է հասունանում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հունիսի 17, 2010 14:19
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շարունակվող Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում անակնկալ է հասունանում: Աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում առաջին անգամ հնարավոր է, որ կազմակերպիչ երկրի հավաքականը չկարողանա հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը: Այդպիսի պատկերն իրատեսական դարձավ այն բանից հետո, երբ A խմբում ընդգրկված Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը 0:3 հաշվով զիջեց Ուրուգվայի ընտրանուն:
Դիտվել է 1433 անգամ:





Facebook
Tweet This