ԱՄՆ-ը 32,3 միլիոն դոլար Է տրամադրել Ղրղզստանին եւ Ուզբեկստանին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 17, 2010 14:34
ԱՄՆ-ը Ղրղզստանին եւ Ուզբեկստանին 32,3 միլիոն դոլար Է տրամադրել հումանիտար ճգնաժամից դուրս գալուն օգնելու համար: Այս մասին հաղորդել Է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը: «ԱՄՆ-ը խորապես մտահոգված Է (տարածաշրջանի իրադրությունից) եւ ուշադրությամբ հետեւում Է Ղրղզստանում եւ Ուզբեկստանի տուժած սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը,- նշված Է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:- ԱՄՆ-ը պաշտպանում Է (երկրում) խաղաղության եւ կարգի ապահովման միջազգային ջանքերը, ինչպես նաեւ մարդասիրական օգնության տրամադրումը, որը համակարգում են ՄԱԿ-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ»:
Սպասվում Է, որ 32,3 միլիոն դոլարի գումարը կհատկացվի «մարդասիրական օգնության տրամադրման», տարածաշրջանի իրադրության «վերականգնման եւ կայունացման ծրագրերին»: Ըստ որում փոխանցված միջոցների ընդհանուր գումարից 217 հազար դոլարն ուղղորդվել Է Ղրղզստանի առողջապահության նախարարությանը եւ ինքնաթիռներով հասցվել Է Օշ եւ Ջալալ Աբադ: 3,65 միլիոն դոլարը կհատկացվի «դեղորայքի գնման եւ առաքման» համար:






Facebook
Tweet This
Email This Post
