Հավակնորդի ձախողումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 17, 2010 14:14

Եվրոպայի 2008 -ի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որը համարվում է ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության  հաղթողի հիմնական հավակնորդը, անսպասելիորեն պարտվեց Շվեյցարիայի ընտրանուն (H խումբ)` 0:1 հաշվով: Միակ գնդակը 52-րդ րոպեին խփեց ազգությամբ բրազիլացի Ժելսոն Ֆերնանդեշը: Ի դեպ, Իսպանիայի հավաքականը մինչև Շվեյցարիայի ընտրանու հետ մրցելը 18 խաղ շարունակ պարտություն չէր կրել: Նույն խմբում ընդգրկված Չիլիի հավականն աշխարհի առաջնություններում տևական ըմնդմիջումից հետո ի վերջո հաջողության  հասավ, 1:0 հաշվով առավելության հասնելով Հոնդուրասի ընտրանու նկատմամբ: Վերջին անգամ Չիլիի հավաքականը հաղթել էր 1962-ի աշխարհի առաջնությունում:

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply