Մարադոնայի խորհուրդն է` լռել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 17, 2010 14:00

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խորհուրդ է տվել լեզուներն իրենց քաշել բրազիլացի Պելեին և ֆրանսիացի Միշել Պլատինիին: Երկուսն էլ նրա հասցեին քննդատական  խոսքեր էին ասել: Պելեն հայտնել էր, որ Մարադոնան հավաքականի ղեկն է ստանձնել, քանի որ փողի կարիք ունի, իսկ Պլատինին գտել էր, որ, լավ ֆուտբոլիստ լինելով, նա վատ մարզիչ է: Ի պատասխան, Մարադոնան Պելեի տեղը թանգարանն է համարել, իսկ Պլատինի համար ասել է, որ, ինչպես բոլոր ֆրանսիացիները, նա էլ միշտ գտնում է, որ լավագույնն ինքն է:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply