Սերժ Թանգյանը հանդես կգա մենահամերգով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 17, 2010 13:07

Ձախից աջ՝ Արմեն Գուբելյան, Րաֆֆի Նիզիբյան

Օգոստոսի 12-ին ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի  մեներգիչ Սերժ Թանգյանը  Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա միակ մենահամերգով:

Այդ մասին այսօր պաշտոնապես հայտարարեցին համերգի կազմակերպիչներ «Դիմ Քոմյունիքեյշն» կազմակերպության տնօրեն Րաֆֆի Նիզիբյանն ու  «Ֆյուջիթիվ ստուդիոս» ընկերության  տնօրեն Արմեն Գուբելյանը: Սերժ Թանգյանը հանդես կգա իր խմբի 6 երաժիշտների հետ։ Կնվագակցեն նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի դասական երաժիշտները։

«Սա 2 տարվա ճանապարհ է, որ իրեն աշխատում ենք Հայաստան բերել,- ասաց Գուբելյանը,- ինքը շատ մեծ փափագ է ունեցել Հայաստան գալու և, ահավասիկ, ստացվեց: Ինչպես ասում են. աստղերը ճիշտ կեցվածք ունեին դրա համար: Սերժը շատ կսիրե Հայաստանը և օտարներուն շուրջ միշտ բարձր ձայնով կխոսի Հայաստանի մասին»:

Նիզիբյանը հաղորդեց, որ տոմսերը կվաճառվեն հուլիսի 1-ից և նվազագույն արժեքը կլինի 4000 դրամ,իսկ առավելագույնը 50 000դրամ: «Թանգյանը հայ է և գիտակցում է, որ Հայաստան կամ Շվեյցարիա համերգ տալը նույն բանը չէ,- ասաց նա,- և ինքն, անշուշտ, որոշ զեղչեր արել է»:

Նիզիբյանի խոսքով՝ համերգն անցկացվելու է շքեղ լուսավորությամբ և ձայնային նորագույն սարքավորումներով:

Համերգի ծրագիրը դեռ պատրաստ չէ, և, հնարավոր է, որ այնտեղ լինեն հայերենով հնչող երգեր: Թանգյանը Հայաստանում լինելու է մեկ օր: Կազմակերպիչները պատճառաբանեցին, որ նա այդ ընթացքում համերգային շրջագայությունների մեջ է և երկուստեք կարողացել են հարմարեցնել այդ մեկ օրը՝ համերգի համար: Համերգից առաջ Թանգյանը հանդիպելու է լրագրողների հետ:

Սերժ Թանգյանը ծնվել է Բեյրութում, հետո տեղափոխվել է ԱՄՆ: Նա արաժանացել է «Գրեմմի » մրցանակի: Թանգյանը  նաև ակտիվորեն զբաղվում է  հասարակական գործունեությամբ: Նրա ի հասարակական և երաժշտական գործունեության շնորհիվ  Հայոց Ցեղասպանության հարցը բարձրաձայնվել է մեծ բեմահարթակներում և քննարկման առարկա դարձել ԱՄՆ քաղաքական ասպարեզում՝ երգչի լոբբիստական նախաձեռնությունների շնորհիվ:

Սերժ Թանգյանը իր գորւծուենույթնա ընթացքում թողարկել է 5 ալբոմ  «System of a Down»-ի կազմում, մեկ ալբոմ Արտո Թունջբոյաջյանի հետ, ինչպես նաև մեկ անահատական ալբոմ:

Դիտվել է 2157 անգամ:
Print Friendly

Leave a Reply