Կարկուտ Լոռիում, հրդեհներ Երևանում, Արարատում և Արմավիրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 17, 2010 12:00

Անձրեւ եւ կարկուտ Լոռու մարզում

Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 15-ին, ժամը 22.30-ի սահմաններում մարզում տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկտի հետեւանքով վնասվել են` Լեջանի, Կոդես, Լոռի բերդի, Ագարակ, Գուգարք գյուղերի մի շարք տների տանիքներ, ապակիներ, ցանքատարածքներ, քանդվել են ճանապարհներ:

Լոռու մարզպետի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Հունիսի 16-ին, ժամը 17.17-ին ստացված տեղեկությունների համաձայն` հանձնաժողովի կողմից աշխատանքների իրականացման ընթացքում կրկին տեղացել է կարկուտ:

Ժամը 22.40-ի դրությամբ` հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հունիսի 16-ին ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Ծովակալ Իսակովի 10 հասցեում գտնվող «30-ամյակի» հուշահամալիրին հարակից տարածքում` 1500 քմ, Հաղթանակ զբոսայգու` Սարալանջի փողոցին հարակից հատվածում` 3500, Բուսաբանական այգուն հարակից տարածքում` 500, Լուկաշինի 2-րդ փողոցում գտնվող թիվ 111 դպրոցին հարակից տարածքում` 1500, Հալաբյան 46 հասցեում` 5000, Հրազդանի կիրճում գտնվող «Գանձասար» ռեստորանին հարակից տարածքում` 5000, Բաբայան 2/1 հասցեին հարակից տարածքում` 600, Արարատյան 62/2 հասցեին հարակից տարածքում` 500 քմ, Մինսկի փողոցին հարակից տարածքում` 5000, Ֆանարջյան 76 հասցեում գտնվող Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտին տարածքում` 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նմանատիպ ահազանգեր են ստացվել նաեւ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 31 տան բակում` 800 քմ խոտածածկ տարածքում,  խաղողի վազերում  եւ Արմավիրի մարզի Էջմիածին-Ապագա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից տնկարանի տարածքում ` 2 հա խոտածածկ տարածքում  բռնկված հրդեհների մասին:

Դեպքերի վայրեր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply