Օտար լեզուներից 12 դիմորդ 20 է ստացել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2010 11:29

Արդեն հայտնի են Օտար լեզվի մասնական քննությանբ արդյունքները:

Անգլերենից քննության  դիմում- հայտ ներկայացրած  7787 դիմորդ-շրջանավարտներից քննությանը մասնակցել են 7454-ը, 333-ը բացակայել են:

Անգլերենից անբավարար է ստացել դիմորդների  8,26 տոկոսը:  Դիմորդների մեծ մասը` 38,85 տոկոսը ստացել է 8-13 միավոր, գրեթե նույնքան դիմորդներ` 35,7 տոկոսը/2662 մարդ/ ստացել է 13,5-17 միավոր:  17,5-20 միավոր է հավաքել դիմորդների 17,16 տոկոսը: 7 շրջանավարտ ստացել է առավելագույն 20 միավոր:  Անգլերենի միջին գնահատակաբը  13,3 է:

Գերմաներենից քննությանը մասնակցել են 512 հայտատուներից 499-ը:  Այս առարկայից անբավարար է ստացել դիմորդների 5,4 տոկոսը, 8-13 միավոր է վաստակել 31,61 տոկոսը: Դիմորդների գերակշիռ մասը` 45,31  տոկոսն ստացել է 13,5-17 միավոր, իսկ 17,61 տոկոսն էլ ստացել է 17,5-20:  20 է ստացել 1 շրջանավարտ: Գերմաներենի միջին գնահատականը 14,1 է:

Ֆրանսերենի 433 հայտատուներից  քննություն են հանձնել 424-ը:

Ֆրանսերենից դիմորդների 2,38 տոկոսը միայն չի հաղթահարել դրական միավորի շեմը: Դիմորդների 27,62 տոկոսը ստացել է նվազագույն 8-13 միավոր, 49,77 տոկոսը` 13,5-17 միավոր և 20,29 տոկոսը` 17,5-20 միավոր: Արձանագրվել է երկու  20 միավոր: Ֆրանսեենի միջին գնահատականը 14,6 է:

Իսպաներենից քննություն հանձնած 18 դիմորդներից էլ 2-ն են ստացել 20 բալ:

Իսկ իտալերենից և պարսկերենից առավելագույն գնահատական չի արձանագրվել:

Դիտվել է 2029 անգամ:
Print Friendly

Leave a Reply