Խուսափել է մոտ 17 մլն շահութահարկ վճարելուց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 17, 2010 10:41
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մասնավորապես` «Սմբատյանշին» ՍՊ ընկերության տնօրենը 2008թ. տարեկան հարկվող շահույթը չհիմնավորված ծախսերով նվազեցնելու եղանակով, պետեկամուտների կոմիտեի` 2009թ. ապրիլի 15-ին Աշտարակի տարածքային հարկային տեսչություն ներկայացրած շահութահարկի հաշվարկում ներառել է խեղաթյուրված տվյալներ` այդկերպ խուսափելով առանձնապես խոշոր չափի` 16.995.200 դրամ շահութահարկը պետական բյուջե վճարելուց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Այս մասին հաղորդում է դատախազության լրատվական ծառայությունը:






Facebook
Tweet This
Email This Post
