Շվեցարիայում հայտնաբերել են երիտասարդությունը վերադարձնող շոկոլադ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2010 8:15

Քաղցրավենիքը նվազեցնում է կնճիռների քանակը և ունի հակատարիքային հատկություն: Երիտասարդացնող շոկոլադը պարունակում է բնական անտիօքսիդանտներ,որոնք պաշտպանում են մաշկի հանգույցները  ազատ ռադիկալների  վնասվածքներից:

Օրական 20գրամ այդ շոկոլադի գործածումը կանխում է կնճիռների առաջացումը և բարելավում մաշկի էլաստիկությունը:Ամեն դեպքում այդպես են պնդում  արտադրողները,հաղորդում է Povarenok.ru -ն հղում կատարելով  The Telegraph-ին.

Երիտասարդացնող շոկոլադի հիմնական սկզբունքը`Acticoa-ն է,որը  ֆլավոնոիդներ է պարունակում,միացություններ,որոնք կակաոյի հատիկների մեջ են:

Ավանդական շոկոլադի պատրաստման ժամանակ բիոլոգիական ակտիվ նյութերի մեծ մասը ոչնչանում է,բայց ընկերության մասնագետներին հաջողվել է մշակել նոր մեթոդ,որը թույլ է տալիս պահպանել  սկզբնանյութի օգտակար հատկություններ  շոկոլադ պատրաստելու համար:

Դիտվել է 2173 անգամ:
Print Friendly

Leave a Reply