Շուտով Երկիր մոլորակը կլուսավորի երկու արև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 17, 2010 1:26

Մոտ ժամանակներում մեր մոլորակն ականատես կլինի հազվագյուտ մի իրադարձության, որը տեղի է ունենում մի քանի հազարամյակը մեկ:

Հավայան կղզիների Մաունա Քեայի աստղադիտարանի հետազոտողների տվյալների համաձայն,  Բետելգեյզե կարմիր գիգանտը արագորեն ձևափոխվում է:

Վերջին տասնվեց տարիների ընթացքում աստղը կորցրել է իր շրջանաձև տեսքը` կտրուկ սեղմվելով: Միևնույն ժամանակ, աստղի հասարակածը դեռ պահպանվում է` շնորհիվ կենտրոնախույս ուժերի: Սա նշանակում է, որ հաշված ամիսների, անգամ  շաբաթների ընթացքում աստղը լրիվ կձևափոխվի:

Ինչպե՞ս կդիտվի այդ հազվագյուտ երևույթը Երկրից:  Հանկարծակի երկնքում  կբռնկվի շատ վառ  լույս, որը հավասարազոր կլինի նվազագույնը կես լուսնին, իսկ առավելագույնը` նույնիսկ ամբողջ արևին:  Այսպիսի տիեզերական շոուն կտևի մոտ վեց շաբաթ. սա նշանակում է, որ մոլորակի որոշ մասերում ավելի քան մեկուկես ամիս շարունակ մարդիկ կվայելեն «սպիտակ գիշերներ»-ի հաճույքը, իսկ մոլորակի մնացած մասերում` երկու-երեք լրացուցիչ ցերեկային ժամեր և պայթող աստղի  գիշերային հրաշալի տեսարաններ:

Պայթյունից երկու-երեք շաբաթ անց աստղը կսկսի մարել, իսկ մի քանի տարի հետո երկրից դիտողի համար  այն վերջնականապես կվերածվի մշուշոտ տեսարանի:

Նմանատիպ իրադարձությունն ինքնին եզակի է. վերջին վկայությունների համաձայն, նմանատիպ պայթյուն գրանցվել է 1054 թվականին:

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply