Համաներման մասին գաղտնի փաստաթուղթն արդեն բաց է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ | | July 2, 2009 13:36

vazgen-manukyan«Անկախ»-ը հրապարկում է փաստաթուղթ, որը մինչև հուլիս 1-ը հրապարակման ենթակա չէր: Այն համաներման ենթակա խմբերի մասին Հանրային Խորհրդի (ՀԽ) առաջարկներն են, որոնց հիման վրա ՀՀ նախագահը համաներում է շնորհել: Փաստաթուղթը հրապարակման ենթակա դարձավ միայն երեկ` ՀԽ նիստի որոշմամբ:

Ստորև ներկայացվող այդ փաստաթղթի սկզբում ասվում է, որ առաջարկները ձևավորել են հունիսի 6-9-ը ՀԽ 12 հանձնաժողովների նիստերին մասնակցած 960 հասարակական կազմակերպություններ, միություններ և հիմնադրամներ ներկայացնող 1500 անդամները:

Քննարկումների արդյունքում հնչել են համաներման հետ կապված տարբեր կարծիքներ և մոտեցումներ:

ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովը (ՀԽ մասնագիտացված կառույց) ուսումնասիրել, ամփոփել և հանձնաժողվի նիստում ներկայացրել է առաջարկ, ըստ որի` որոշ ճշգրտումներով համաներման համար հայեցակարգային է դիտարկվել 2006 թ. ՀՀ Ազգային Ժողովի համաներման մասին որոշումը:

Քննարկման արդյունքում առանձնացվել են որոշակի սոցիալական խմբեր և հանցատեսակներ, որոնց նկատմամբ ՀԽ-ը նպատակահարմար է գտել տարածել համաներումը:

Փաստաղթում, առանց մասնագիտական իրավաբանական ձևակերպումների, ներկայացված է առաջարկ, որ համաներման ձևաչափի վերաբերյալ ՀՀ նախագահին կարող են կոնկրետ առաջարկություններ ներկայացնել երկրի կրիմինոգեն իրավիճակին և համապատասխան վիճակագրությանը տիրապետող պաշտոնատար անձինք:

hanrayin-khorhurd1Առանձին կետերով ներկայացված են այն խմբերը, որոնց վրա պետք է տարածել համաներումը և չտարածել

Պետք է տարածել.

1. Անչափահասներ
2. Չափահաս քաղաքացիներ, որոնք հանցագործությունը կատարել են մինչև 18 տարին լրանալը
3. Հղի կանայք
4. 60 տարին լրացած անձինք
5. Իրենց խնամքին անչափահաս երեխաներ ունեցող անձինք
6. Առաջին եւ երկրորդ խմբերի հաշմանդամներ
7. Անձինք, ովքեր հաշմանդամի միակ խնամակալն են
8. Իրենց խնամքին ընտանիքի անաշխատունակ անդամ (հաշմանդամ, ծեր ծնողներ) ունեցող անձինք
9. ՀՀ պաշտպանության նպատակով իրականացված մարտական գործողությունների մասնակիցներ
10. ԼՂՀ պաշտպանության նպատակով իրականացված մարտական գործողությունների մասնակիցներ
11. Չկանխամտածված և առանձակի վտանգավորություն չներկայացնող օրինախախտումներ և հանցագործություններ կատարած անձինք
12. Անձինք, ում կարգավիճակը հավասարեցված է 9-րդ և 10-րդ կետերում նշված խմբերին
13. Ժամկետային զինծառայությունից (կամ այլընտրանքային ծառայությունից) խուսափած անձինք` պայմանով, որ պիտի զինակոչվեն բանակ կամ անցնեն հիմնական կամ այլընտրանքային ծառայության
14. Ժամկետային զինծառայություն չանցած և պարտադիր զինվորական ծառայության տարիքը լրացած հետախուզման մեջ գտնվող անձինք
15. Իրավիճակային բնույթ կրող, էական վնաս չպատճառած տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող կամ դատապարտված անձինք
16. Անձինք, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ չկապված պատժի
17. 15 տարուց ավելի հետախուզման մեջ գտնվող 70 տարին լրացած անձինք
18. Հայրենիքին նշանակալից ծառայություն մատուցած և կառավարական պարգևներով պարգևատրվածներ
19. Ոչ ծանր հանցագործությունների համար (մինչև 5 տարի ազատազրկում նախատեսող հոդվածներով) դատապարտվածներ
20. Մարտի 1-2 դեպքերին առնչվող անձինք` հաշվի առնելով արաքի ծանրության աստիճանը

Չպետք է տարածել.

1. Ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարողներ
2. Ծանր և առանձնապես ծանր հանցանքի կատարման համար նախկինում դատապարտված անձինք
3. Նախկինում համաներման արժանացածներ
4. Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձինք
5. Հանրապետական, տարածքային և տեղական ընտրական գործընթացներում հանցանք (ընտրակեղծիքներ) կատարած անձինք
6. Լրագրողի դեմ նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտող բռնարարքներ կամ այլ հանցագործություններ կատարած անձինք
7. Ազատազրկման վայրերում ռեժիմի չարամիտ խախտումներ թույլ տված անձինք

«Անկախ»-ը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն` Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 30-ի դրությամբ ազատվել են 235 դատապարտյալներ:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply