Պերուն չի ընդունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2010 17:28

ՄԱԿ-ում Պերուի մշտական ներկայացուցչությունը ադրբեջանական ներկայացուցչությանը նամակ է ուղարկել, որում Պերուն իր դիրքորոշումն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Փաստաթղթում նշվում է, որ Պերուն հարգում է պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքները, որոնք ճանաչված են միջազգային մակարդակում, և չի հանդուրժում ուժի կիրառման միջոցով տարածքի գրավումը:

Նաև ասվում է, որ Պերուն հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից և այդ նպատակով ջանքեր է գործադրում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Դիտվել է 1936 անգամ:
Print Friendly

Leave a Reply