ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար. «Մենք պետք է ավելի շատ ջանք ներդնենք հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, որպեսզի ապահովենք փախստականների վերադարձը հայրենական տարածքներ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2010 16:48

«Մենք պետք է ավելի շատ ջանք ներդնենք հակամարտություններիր կարգավորման ուղղությամբ, որպեսզի ապահովենք փախստականների վերադարձը հայրենական տարածքներ»: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ:

Հաղորդագրությունում նշված է, որ իրենց տները վերադառնալու հնարավորություն ունեցող փախստականների թիվը կրճատվում է: «2005 թվականին 1 միլիոնից ավել մարդ կամավոր վերադարձել է իր երկիր: Անցյալ տարի` վերջին 20 տարիների ընթացքում, գրանցվել է միայն 250 հազար մարդ, որ վերադարձել է հայրենի տուն: Դրա պատճառը Աֆղանստանում, Կոնգոյի ժողովրդավարական հանարապետությունում և Սուդանի հարավային մասում անկայուն իրավիճակն է»:

Այս տարի Փախստականների օրվա թեման «Տունն» է. «Այս անվանումը արտացոլում է աշխարհի տարբեր մասերում ապրող 15 միլիոն փախստականների դառը ճակատագիրը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել կառավարություններին` ակտիվ համագործակցել միմյանց հետ և ավելի շատ ջանք ներդնել հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, որպեսզի ապահովվի փախստականների վերադարձը հայրենի տներ:

Նշենք, որ հունիսի 20-ը նշվում է` որպես Փախստականների համաշխարհային օր:

Դիտվել է 1512 անգամ:
Print Friendly

Leave a Reply