Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչին առաջարկել են գլխավորել «Զենիթ»-ը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 1, 2009 19:31

ramosՄադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խուանդե Ռամոսին առաջարկել են գլխավորել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը: Այժմ «Զենիթ»- ի ղեկավարությունը բանակցություններ է վարում իսպանացի մասնագետի հետ, որպեսզի աշխատանքային պայմանագիր կնքի:

Ինչ վերաբերում է «Զենիթի» ներկայիս գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատին, ապա նա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է և գլխավորելու է Բելգիայի հավաքականը:

Ռամոսը ճանաչում էր ձեռք բերել «Սևիլիա»-յում կատարած հաջող աշխատանքի շնորհիվ: Նա այդ թիմին օգնել էր, որպեսզի 2006-ին և 2007-ին նվաճի ՈւԵՖԱ-ի գավաթը:

Ապա Ռամոսը գլխավորել էր Լոնդոնի «Տոտենհեմը» և 2008-ի աշնանը հեռացվել էր, քանի որ թիմն անհաջող էր հանդես գալիս Անգլիայի առաջնությունում: 2008-ի դեկտեմբերից նա «Ռեալում« էր: Սակայն ակումբի նոր նախագահ Ֆլորենտինո Պերեսը վճռել էր այլևս չերկարաձգել Ռամոսի հետ աշխատանքային պայմանագիրը:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply