Բուլղարական կառավարական գիտնականները պնդում են ,որ այլմոլորակայինները ապրում են Երկրի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2010 15:31

Բուլղարական կառավարական գիտնականները պնդում են ,որ այլմոլորակայինները ապրում են Երկրի վրա `հայտնելով,որ կապ ունեն երկնային մտքի հետ,հաղորդում է բրիտանական Telegraph-ը:

Կոսմիկական հետազոտությունների բուլղարական ինստիտուտի գիտնականները ասում են ,որ այժմ աշխատում են այլմոլորակայինների ուղերձների,որոնք գրված են նիշերի բարդ սիստեմով, ապակոդավորման վրա: Գիտնականների ասելով այլմոլորակայինները այժմ պատասխանում են րիենց ուղղված 30 հարցի:

Լաչեզար Ֆիլիպովը ,Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի կոսմիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի տեղակալը հաստատեց ,որ այդպիսի աշխատանք իրոք տարվում է:

Նրա ասելով, կենտրոնի աշխատակիցները ուսումնասիրում են աշխարհի տարբեր երկրների դաշտերի շրջանակների 150 պատկերներ,որոնք գիտնականների կարծիքով իրենց հարցերի պատասխաններն են :

“Այլմոլորակայինները ապրում են մեր միջև ու մեզ անընդհատ ուսումնասիրում են ”,- ասաց ֆիլիպովը բուլղարական ԶԼՄ-ներին:

“Նրանք մեր նկատմամբ թշնամանք չունեն,ավելի շուտ ուզում են մեզ օգնել,բայց մենք բավականաչափ զարգացած չենք ,որպեսզի նրանց հետ անմիջականորեն հարաբերվենք”:

Ֆիլիպովը նշեց նաև,որ նույնիսկ Վատիկանը հաստատել է այլմոլորակայինների գոյությունը:

Նա ասեց,որ մարդիկ կարող են երկնային քաղաքակրթության հետ կապ հաստատել ոչ թե ռադիոալիքների օգնությամբ,այլ միայն ուժեղ մտքի:

Մարդկային ռասսան անպայման ուղիղ կապ կհաստատի այլմոլորակայինների հետ առաջիկա 10-15տարիներին”,-խոստացավ նա:

“Այլմոլորակայինները չեն ողջունում մարդկանց անբարոյական վերաբերմունքը բնության նկատմամբ:”

Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի կոսմիկական հետազոտությունների ինստիտուտի հաշվետվությունը կապված այլմոլորակայինների հետ հաղորդակցությանը բուլղարական ԶԼՄ-ներում ու կառավարական շրջանակներում բուռն բանավեճ է առաջացրել հիմնարկության դերի,բարեփոխման շուրջ:

Դիտվել է 2339 անգամ:
Print Friendly

Leave a Reply