Հնդկաստանի բնակչուհին արտամարմնային բեղմնավորումից հետո 66 տարեկանում եռյակ Է ծննդաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2010 14:28

Հնդկաստանը վերստին զարմացրել Է բոլորին: Տեղացի բնակչուհի Բհաթերի Դևին միանգամից երեք երեխա Է ծննդաբերել: Բան այստեղ միանգամից ծնվածների քանակը չԷ, այլ այսպես ասած «որակը»: Բանն այն Է, որ եռվորյակի մայրը 66 տարեկան Է, և  հղիության մեծ երջանկությունն այս տարիքով կինն զգացել Է արհեստական բեղմնավորման միջոցով: Բհաթերի Դևին ծննդաբերել Է կեսարյան հատման միջոցով: Նա ամուսնացել Է քառասուն տարի առաջ և  այդ ընթացքում զավակ չի ունեցել: Ամուսիններին օգնության Է եկել արդի բժշկությունը:

Բհաթերի Դևիին երրորդ փորձից հաջողվել Է հղիանալ և  պահել պտուղը: Նա արտամարմնային բեղմնավորման բուժընթաց Է անցել Ծնելիության ազգային կենտրոնում, որտեղ Էլ այնուհետև  գտնվել Է հղիության պահպանման համար: Այժմ, երբ ամեն ինչ անցել Է, ցնծության մեջ են թե՛ ամուսինը, թե՛ բժիշկները: «Երջանկությունից ես բառացիորեն երկնքում եմ,- ասում Է 64-ամյա հայրիկը:

– Բհաթերին իրականացրեց իմ երազանքը,և  ես, ի~նչ երջանկություն, այժմ հայր եմ»: Ցնծության մեջ են նաեւ Ծնելիության ազգային կենտրոնի աշխատակիցները: Իրենց խնամյալին նրանք մեծարում են որպես «աշխարհում ամենատարեց կինը, որը եռվորյակ Է ծննդաբերել արտամարմնային բեղմնավորման միջոցով:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply