«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթողը կստանա 500 հազար դրամ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 1, 2009 19:26

yntaniqՀուլիսի 22-25-ը Ծաղկաձորում կանցկացվի ՀՀ նախագահի պարգևների խաղարկության «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցելու հնարավորություն են ստացել նախնական փուլում աչքի ընկած մասնակիցները :

Մրցույթին մասնակցել է 167 ընտանիք` նախորդ տարվա 127-ի փոխարեն: Երևանը ներկայացնողներն ամենաշատն են` 24 ընտանիք:

Ընտանիքի բոլոր անդամներն իրենց կարողություններն են փորձում 6 մեկնարկում, որոնց ընդհանուր արդյունքով էլ որոշվում են լավագույնները: Նախնական փուլի մրցումները կազմակերպվել են Հայաստանի մարզերում և Արցախում:

Հաղթողները կստանան դրամական պարգևներ: Մասնավորապես, նախնական փուլում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցնողներին է հանձնվելու համապատասխանաբար 210 հազար, 190 հազար, 160 հազար դրամ:
Առանձին մրցաձևերում աչքի ընկնողները պարգևատրվելու են 50 հազարական դրամով:

Եզրափակչում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մարզական ընտանիքներին համապատասխանաբար հանձնվելու է 500 հազար, 400 հազար, 300 հազար դրամ: Իսկ առանձին մրցաձևերում լավագույն ճանաչված թիմերը պարգևատրվելու են 100 հազարական դրամով:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply