Առաջին անգամ արհեստականորեն լյարդ են աճեցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2010 14:14

Միացյալ Նահանգների Հարվարդի Բժշկական դպրոցի գիտական կոլեկտիվի ստեղծած տեխնոլոգիան նոր հեռանկարներ Է բացում ախտահարված ներքին օրգանների աշխատանքի վերականգնման բնագավառում: Գիտնականներին հաջողվել Է լաբորատոր պայմաններում լյարդ աճեցնել ցողունային բջիջների օգտագործմամբ:

Այն պատվաստվել Է առնետին: Ինչպես ցույց են տվել թեստերը, վերաստեղծված լյարդը իրեն դրսեւորել Է ճիշտ այնպես, ինչպես եւ բնականը՝ կատարելով բոլոր անհրաժեշտ գործառույթները, ներառյալ թունավոր միացությունների քայքայումը: Աշխատանքների ղեկավար պրոֆեսոր Քորգուտ Յույգունը չի բացառել, որ առաջիկա հինգ տարում կստեղծվի լյարդի աճեցման տեխնոլոգիա մարդուն դրա հետագա փոխպատվաստման համար:

«Մեր ներկայիս հետազոտությունները ցույց տվեցին, որ լյարդը կարելի Է աճեցել լաբորատոր պայմաններոում: Եթե մեզ հաջողվի լիովին իրականացնել այս խնդիրը, ապա դա հեղափոխական քայլ կլինի լյարդի հիվանդությունների բուժման բնագավառում»,- հայտարարել Է պրոֆեսոր Յույգունը:

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply