Հրդեհներ Արմավիրում և Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 16, 2010 14:12

Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ երեկ երեկոյան  հրդեհ է բռնկվել Էջմիածնի Արագած զանգվածի 16-րդ շենքին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է  ժամը 19.54-ին, մարվել` ժամը 20.30-ին:

Այրվել է 1000 քմ մակերեսով խոտ:

Նույն օրը նմանատիպ ահազանգ է ստացվել նաեւ ժամը 21.39-ին` Երեւանի Նուբարաշեն փողոցին հարակից կենտրոնական գերեզմանատան տարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է  եւ մարվել: Այրվել է 1000 քմ մակերեսով խոտ:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply