Ավտոպատահար Աշտարակ-Երեւան ավտոմայրուղուն. կան զոհեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 16, 2010 14:06

Երեկ երեկոյան Աշտարակի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երեւան ավտոմայրուղու 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 19.43-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՆԻՍՍԱՆ» մակնիշի 20 SS 042 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապահի երթեւեկելի մասից եւ հարվածել  բետոնե արգելապատնեշին: Պատահարի հետեւանքով Սպիտակ քաղաքի բնակիչներ` վարորդ,  1985 թ. ծնված Ա. Դիլբարյանը եւ ուղեւոր, 1985 թ. ծնված . Սահակյանը տեղում զոհվել են, իսկ ուղեւորներ` 1991 թ. ծնված Ա. Ավետիսյանը եւ նրան հասակակից Ա. Միրզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ Երեւանի «Արմենիա» եւ «Էրեբունի»  բժշկական կենտրոններ:

Փրկարարների ուժերով զոհվածների դիերը դուրս են բերվել ավտոմեքենայից:

Ըստ բժիշկների` Ա. Ավետիսյանի վիճակը ծանր կայուն է, Ա. Միրզոյանինը` բավարար:

Նույն օրը, ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան 14 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտոպատահար. թիվ 63 երթուղային տաքսին ` «ԳԱԶԵԼ»  մակնիշի 3262S պետհամարանիշի ավտոմեքենան  բախվել է «ՏՈՅՈՏԱ»  մակնիշի 01 US 701 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Հրդեհը մեկուսացվել է  ժամը 23.12-ին, մարվել` ժամը 23.19-ին:

Այրվել են «ԳԱԶԵԼ»  ավտոմեքենան` ամբողջությամբ, եւ «ՏՈՅՈՏԱ»  ավտոմեքենայի բեռնախցիկը:

Հրդեհաշիջման ժամանակ դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Ժամը 01.00-ին տեղեկություն է ստացվել, որ պատահարի հետեւանքով «ԳԱԶԵԼ» ավտոմեքենայում գտնվող մի քանի ուղեւոր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա»  բժշկական կենտրոն:

Բուժկենտրոնից ճշտվել է, որ ուղեւորներ` Երեւանի Մամիկոնյանց 49/25 հասցեի բնակիչներ, 1981 թ. ծնված Դավիթ Արիստակեսյանը` դեմքի առաջին աստիճանի այրվածքով, եւ 1988 թ. ծնված Աննա Պետրոսյանը` բեկորային կոտրվածքով, Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Աղվան Հովհանիսյանը` գլխի վնասվածքով, եւ Երեւանի Լուկաշինի 75 հասցեի բնակիչ, 1985 թ. ծնված Լեւոն Հայրապետյանը` որովայնի սալջարդով, մինչ մարտական հաշվարկների եւ շտապօգնության բրիգադի`  կանչի վայր հասնելը, ավտոմեքենաներով տեղափոխվել են բուժկենտրոն:

Ըստ բժիշկների`տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply