Մրցում են պատանի շախմատիստները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 1, 2009 19:23
«Ջերմուկ 2009» անվանումը կրող շախմատի պատանեկան միջազգային մրցաշարում պատանիները և աղջիկները ուժերն են չափում 3 տարիքային խմբերում: Կայացած 3 տուրից հետո մինչև 10 տարեկանների պայքարում 3 հնարավորից ձեռք բերած նույնքան միավորով աղյուսակը գլխավորում են են Արթուր Հոգմրտցյանը, Միքայել Մկրտչյանը, Նիկոլայ Գոլիկովը (Ռուսաստան) և Սոնա Ասատրյանը:
Մյուս երկու տարիքային խմբերի ներկայացուցիչներն անցկացրել են 4-ական պարտիա: Մինչև 12 տարեկանների պայքարում 3,5-ական միավոր ունեն Կարեն Հովհաննիսյանը, Էրիկ Խաչատրյանը, Հարություն Բարսեղյանը, Մարատ Մեջլումյանը:
Իսկ մինչև 16 տարեկանների մրցաշարում 3,5 – ական միավորով առջևում են Դավիթ Պապիկյանը, Սարգիս Մանուկյանը, Ռաֆայել Բակունցը և Խաչատուր Երանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
