Դունգան գոհ է արդյունքից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 16, 2010 13:17

G խմբում հանդես եկող Բրազիլիայի ֆուտբոլի  հավաքականը  ոչ այնքան տպավորիչ խաղով հաղթեց ԿԺԴՀ-ի ընտրանուն: 56-րդ և 72-րդ րոպեներին աչքի ընկան Մայկոնը և Էլանոն: Կորեացիներից աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին գնդակը 89-րդ րոպեին խփեց Չի Են Նամը: Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան խաղից  հետո ասել է, որ ինքը սպասում էր, որ հանդիպումը դժվար կլինի, և առաջին խաղի ժամանակ միշտ էլ այդպես է: «Ֆուտբոլիստները սովորականից ավելի շատ էին նյարդայնանում և չէին կարողանում իրենց դրսևորել: Այսուհանդերձ, արդյունքից գոհ եմ»,- պարզաբանել է Դունգան:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply