Ումից է բողոքում Ռոնալդուն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 16, 2010 13:13

G խմբում ընդգրկված Պորտուգալիայի և Կոտ դ Իվուարի հավաքականների հանդիպումը խոստանում էր աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի առաջին տուրում լինել ամենահետաքրքիրը, սակայն հավաքականները հիասթափեցին: Ի վերջո, արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհել է  մրցավարությունից: Նա ասել է, որ խաղի գլխավոր մրցավար ուրուգվայցի Խորխե Լարիոնդան իրեն բավարար չի պաշտպանել մրցակիցների կոպիտ գործողություններից և անտեղի դեղին քարտի է արժանացրել: Պորտուգալացին հայտնել է, որ ինքը զգուշացում է ստացել այն բանից հետո, երբ կոտդիվուարցի ֆուտբոլիստն իր հետ պայքարում խախտել է կանոնները: Հանդիպման 20-րդ րոպեին մրցավարը դեղին քարտ էր ցույց տվել Ռոնալդուին և նրա մրցակից Գի Դեմելյուին: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կերուշն էլ, հավանության տալով իր խաղացողի ասածին, հայտնել է, որ ներկայումս մրցավարները դադարել են պաշտպանել տաղանդավոր ֆուտբոլիստներին, իսկ այն, որ Ռոնալդուն դեղին քարտի է արժանացել, նա համարել է վատ մրցավարության հետևանք, իսկ Ռոնալդուին` մրցավարի սխալ վճռի զոհ:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply