Խճճված վիճակ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | June 16, 2010 13:07
Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի F խմբի մրցաշարում այն բանից հետո, երբ Սլովակիայի և Նոր Զելանդիայի հավաքականները միմյանց հետ ոչ-ոքի խաղացին` 1:1, վիճակն ավելի խճճվեց: Սլովակները, Ռոբերտ Վիտեկի 55-րդ րոպեին կատարած հարվածից հետո, հաղթում էին 1:0 հաշվով: Սակայն մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում նորզելանդացիների կենտրոնական պաշտպան Ուինսթոն Ռիդը վերականգնեց հավասարակշռությունը: Այսպիսով, Նոր Զելանդիայի հավաքականն աշխարհի առաջնությունում առաջին միավորը վաստակեց: Նախկինում նորզելանդացիները աշխարհի առաջնությունում խաղացել էին միայն 28 տարի առաջ: Իսպանիայում կայացած այդ ստուգատեսում նրանք տանուլ էին տվել անցկացրած երեք խաղերը: Իսկ F խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Իտալիայի և Պարագվայի հավաքականները, բոլոր թիմերն էլ վաստակել են 1-ական միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
