Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի կինը աշխարհի հարուստ կանանց եռյակի մեջ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 16, 2010 13:43

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը,ЗАО «Интеко»-ի նախագահ Ելենա Բատուրինան`  ըստ Forbes ամսագրի աշխարհի հարուստ բիզնես կանանց եռյակի մեջ է:Նրա կարողությունը գնահատվում է $2,9 մլրդ դոլար:

Ամենահարուստը չինացի Վու Յախունն է,որի կարողությունը $3,9 մլրդ դոլար է,երկրորդը`Ռոզալյա Մերան  ($3,5 մլրդ)Zara կայսրության հիմնադիրը:

Բատուրինան իր հարստությամբ առաջ րնկավ այնպիսի  հանրահայտ կին միլիարդատերերից ինչպիսիք են հեռուստահաղորդավար Օփրա Ունֆրին $2,4 մլրդ կապիտալով:  Gap-ի  տիրուհի` Դորիս Ֆիշերը  Old Navy և Banana Republiс  բրենդերի 3000  խանութներով, և ամենահարուստ կին գրող  Ջոան  Ռոլինգը`”Գարրի Փոթեր ” գրքի  հատորների և էկրանիզացիայից /1մլրդ եկամուտ / հեղինակը: Միլիարդատերերի ակումբը ըստ Forbes-ի1011 հոգի է:

Բատուրինան մինչև  «Интеко»ընկերությունը ստեղծելը գործարանում բանվոր է եղել:

2009թ-ին Բատուրինան աշխատել և ծախսել է ռուսական չինովնիկներից ու նրանց կանանցից ամենաշատ գումարը 31մլրդ ռուբ.,որից `28մլրդ արժեթղթերի ու ներդրումների  եկամուտներն էին,այդ թվում “Գազպրոմի “և  Խնայբանկի վաճառքից ստացված եկամուտը: 7մլրդից մինչև 31մլրդ եկամուտների աճից 1% վճարել է Մոսկվայի հարկեր:

Դիտվել է 1856 անգամ:
Print Friendly

Leave a Reply