Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել

Պաշտոնական, Օրվա լուր | | June 16, 2010 12:30

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Եղիազարյանին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին /նստավայրը` Բրազիլիա/:

Աշոտ Եղիազարյան
Ծնվել է 1943թ. հունիսի 16-ին Երևանում, ծառայողի ընտանիքում:

Կրթությունը `1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

1976 թ. ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական

ակադեմիան` ստանալով դիվանագետի, միջազգային հարաբերությունների  պատմության մասնագետի որակավորում:

Աշխատանքային գործունեությունը`

1965-1968 Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ավագ խորհրդական
Հայաստանի արտգործնախարարության երկրորդ քարտուղար, քաղաքական

ինֆորմացիայի բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ

1973-1976 ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ունկնդիր

1976-1976 ԽՍՀՄ ԱԳՆ 2-րդ Աֆրիկյան բաժնի երկրորդ քարտուղար

1976-1983 Անգոլայում ԽՍՀՄ դեսպանության երկրորդ, առաջին քարտուղար

(խորհրդականի պաշտոնում)

1983-1989 Տարբեր պատասխանատու պաշտոններ ՀԿԿ Կենտկոմում

1989-1991 Հայաստանի արտգործնախարարի տեղակալ, առաջին տեղակալ,

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար

1991-1993 Միջազգային հարցերով ՀՀ վարչապետի օգնական

1995-1996 ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ

1996-1998 ՀՀ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության պետ

1998-2007 Սան Պաուլոյում (Բրազիլիա) ՀՀ գլխավոր հյուպատոս

2008-2010 ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության խորհրդական:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ. հունիսի 15-ի հրամանագրով նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Հասարակական գործունեությունը
Հայաստան-Արգենտինա ընկերության փոխնախագահ:

2007-մ/օրս Եվրոպայի խորհրդի ՙԳրքի ճանապարհը՚ միջազգային մշակութային

ծրագրի Կոորդինացիոն խորհրդի անդամ:

Մասնակցությունը պաշտոնական պատվիրակություններին, միջազգային կոնֆերանսներին և բանակցություններին

1986 Դյոր-Շոպրոն Հայաստանի կուսակցական պատվիրակության ղեկավար

(Հունգարիա)

1989 Սպիտակի երկրաշարժի առաջին տարելիցի առիթով ՀԿԿ Կենտկոմի ԱՄՆ

պատվիրակության ղեկավար, Նյու Յորք, Վաշինգտոն, Բոստոն

1989,1990 ՄԱԿ-ի 44 և 45-րդ գլխավոր նստաշրջաններում ԽՍՀՄ պատվիրակության

անդամ, Նյու Յորք
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության

հիմնադիր կոնֆերանսում Հայաստանից ԽՍՀՄ պատվիրակության անդամ,

Անկարա

1991 Խորհրդային Միության արտգործնախարարների խորհրդի անդամ, Մոսկվա

1991 Եվրոպական երկրների արտգործնախարարների խորհրդակցության

մասնակից, Բեռլին

1991 Ռուսաստանի Դաշնություն, Լատվիա և Վրաստան ՀՀ նախագահական

պատվիրակությունների անդամ

2002 ՀՀ նախագահի Բրազիլիա կատարած այցի պատվիրակության անդամ,

մ/ք Բրազիլիա, Սան Պաուլո

2005 UNCTAD -ի 11-րդ կոնֆերանսում ՀՀ պատվիրակության ղեկավարի

տեղակալ (Սան Պաուլո):

Հրապարակումներ

ՙԽՍՀՄ արտաքին քաղաքականությունը փաստաթղթերում. 1973-1975թթ.՚ շարքի

համահեղինակ, Մոսկվա, 1976թ., ռուսերեն: ՙՀայոց ցեղասպանության 90 տարին՚ Սան Պաուլո, 2005թ., պորտուգալերեն:

Պարգևներ

1983թ. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահի հրամանագրով ՙԱրիության և անձնվեր աշխատանքի համար՚ պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով:

2001թ. և 2009 թ. ՙՀՀ դիվանագիտության ասպարեզում երկարատև և անբասիր աշխատանքի համար՚, ՙԴիվանագիտությանը մատուցած ծառայությունների համար՚ ՀՀ ԱԳՆ հուշամեդալներովով և դիպլոմներով:

Դիվանագիտական կոչումը

արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար:

Լեզուների իմացությունը

պորտուգալերեն, իսպաներեն, ռուսերեն, անգլերեն:

Ամուրի է, ունի մեկ աղջիկ:

Դիտվել է 1687 անգամ:
Print Friendly

Leave a Reply