Միջազգային համաժողով` նվիրված մեծահասակների կրթությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 16, 2010 11:01

Այսօր ժամը 1300-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում  տեղի կունենա Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի գլխավոր համաժողովը և «Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար» միջազգային կոնֆերանսը:

Միջոցառման համակազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարութունը, ԴՎՎ Ինթերնեյշնլը, Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան, Բրիտանական խորհուրդը և Եվրոպական կրթական հիմնադրամը:

Միջոցառմանը կմասնակցի աշխարհի 26 երկրի շուրջ 80 օտարերկրյա ներկայացուցիչ: Ինչպես հաղորդում է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության բա-ինը, համաժողովի մասնակիցներին կողջունի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply