Աբրահամը կմրցի՞ Լորենսիոյի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 1, 2009 19:16

abraham2Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) առաջարկել է անհապաղ բանակցություններ սկսել միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և աշխարի չեմպիոնի կոչման հավակնորդ Ջովանի Լորենսիոյի ներկայացուցիչներին:

Լորենսիոն IBF վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների միջազգային դասակարգման աղյուսակում զիջում է միայն աշխարհի չեմպիոնին և զբաղեցնում է 1-ին հորիզոնականը:

Եթե հայ բռնցքամարտիկը ցանկանա տեղափոխվել ավելի բարձր քաշային կարգ, ապա չեմպիոնի տիտղոսը թափուր կմնա, և այն միմյանց հետ մրցամարտում կվիճարկեն Լորենսիոն ու 2-րդ վարկանիշն ունեցող Սեբաստիան Սիլվեստրը:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply