Քրեական անցուդարձն անցած 15 օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 16, 2010 10:43
Հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Նույն ժամանակահատվածում արձանագրված պետական, հասարակական, անձնական ունեցվածքի և բնակարանային գողության 160 դեպքից բացահայտվել է 82-ը, մարմնական վնասվածք հասցնելու 150 դեպքից` 138-ը, կողոպուտի 8 դեպքից` 2-ը, խարդախության 32 դեպքից` 30-ը, խուլիգանության 13 դեպքից` 12-ը, իսկ ավազակային հարձակման 8 դեպքերն էլ բացահայտվել են: Այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:






Facebook
Tweet This
Email This Post
