Քայլերթ` նվիրված ՀՀ պետական դրոշի օրվան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 15, 2010 23:40
Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր կազմակերպվել էր քայլերթ` նվիրված ՀՀ պետական դրոշի օրվան: Շուրջ հազար երիտասարդներ Հանրապետության հրապարակից քայլեցին Նալբանդյան, Սայաթ Նովա փողոցներով, ապա Մաշտոցի պողոտայով կրկին վերադարձան հրապարակ, որտեղ էլ ավարտվեց քայլերթը: Նախաձեռնության հեղինակն է «Մենք» հիմնադրամը Պավել Սարգսյանի տնօրինությամբ: Ներկայումս «Մենք» հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանն առաջարկվել է դրոշի օրը դարձնել ամենամյա: Սպասվում են արձագանքներ:
«Մեր կազմակերպությունը որոշեց միանալ նախաձեռնությանը, եւ ավելի քան 80 երիտասարդներ այսօր մեզ հետ են: Մենք մտածում ենք, որ արդիական եւ համախմբող գաղափար է, քանի որ հատկապես մեր սերունդը քայլ առ քայլ հեռանում է ազգային արժեքներից: Այս առումով շատ կարեւորում ենք ակցիան»,- կարծիք հայտնեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: «Դրոշը ՀՀ կարեւորագույն խորհրդանիշներից է եւ ուրախ եմ, որ ունենք դրոշի տոն»,-ասաց Երիտասարդական ակումբների դաշնության անդամ Դավիթ Գրիգորյանը: «Դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2006 թ. հունիսի 15-ին:






Facebook
Tweet This
Email This Post
