Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը երկրորդ մրցանակակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 15, 2010 15:19

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտված շախմատի միջազգային բաց մրցաշարում, 6 հնարավորից վաստակելով 5 միավոր, դարձավ երկրորդ մրցանակակիր: Հակոբյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Թիմուր Գարեևից (Ուզբեկստան):
Անդրանիկ Մատիկոզյանը 4,5 միավորով հայտնվեց  6-10-րդ զբաղեցնողների խմբում: Տաթև Աբրահամյանը վաստակեց 4, Մելիքսեթ Խաչիյանը` 3 միավոր: Մրցաշարին մասնակցում էին 105 շախմատիստներ:

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply