Երկար, գունագեղ սարաֆաններ և սաբոներ ` սեզոնի ճիչը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | June 16, 2010 10:00
Սարաֆանով դուք ձեզ կզգաք միանգամայն նոր կին, կին` բառիս լիարժեք իմաստով
Վերջապես հայ տղամարդիկ հնարավորություն ունեն իրենց շուրջը տեսնելու վառ, զգայուն, սեթևեթ և որ ամենակարևորն է` կանացի հագուստով  կանանց: Այդ հարցում տղամարդկանց օգնության է հասել նորին մեծություն ՆՈՐԱՁևՈՒԹՅՈՒՆԸ: Այն, ինչ չեն կարողանում անել տղամարդիկ ողջ կյանքի ընթացքում, նորաձևությունն անում է մի ակնթարթում: Եվ այսպես, սիրելի տղամարդիկ, ուրախացե՛ք, քանի որ այս ամառ նորաձևությունը կանանց թելադրում է լինել ավելի կանացի և կրել իսկական կանացի հագուստ` սարաֆաններ:

Երկար զգեստներ, սարաֆաններ` սեզոնի գլխավոր միտումը. ընդ որում, որքան երկար լինի զգեստը կամ սարաֆանը, այնքան լավ: Ամենանորաձև ձևվածքներից են բոհեմական ոճի զգեստ-խալաթները` լայն դեկոլտեով և թևքերով: Երկար զգեստները ամենանորաձևն են նաև հոլիվուդյան գեղեցկուհիների շրջանում. հերիք է միայն դիտել Կաննի կինոփառատոնի ֆոտոները, և ամեն ինչպարզ կդառնա:
Սարաֆանները ոչ միայն հարմարավետ են, այլև ունիվերսալ. դրանք կարելի է հագնել ինչպես պաշտոնական, այնպես էլ մտերմիկ հավաքույթների ժամանակ: Կարելի է հագնել տանը, զբոսանքի դուրս գալիս. Մի խոսքով, սահմանափակումներ գրեթե չկան: Իսկ ամռան տապին երկար սարաֆանը հիանալի միջոց է` պաշտպանելու մարմինն արևի ճառագայթներից. շատ հով են պահում, հատկապես, բամպակյա սարաֆանները:
Սարաֆաններն ունեն ևս մեկ առավելություն. դրանք շատ լավ քողարկում են ավելորդ քաշը. սարաֆանով դուք

ստիպված չեք լինի շրջապատում ձեր փորը ձգած պահել կամ բարդույթներ ունենալ ավելորդ «մսերի» պատճառով: Իսկ չափազանց նիհար կանայք, ովքեր բարդույթներ ունեն ոտքերի բարակությունից, կարող են

ազատ շունչ քաշել:

Մի խոսքով, սարաֆանը հրաշալի հագուստ է ոչ միայն նորաձևության, այլև հարմարավետության առումով: Իսկ ամենակարևորը, այն կանացիություն ու սեքսուալություն է հաղորդում ցանկացածկնոջ:
Կտորը. ամենանորաձև կտորը սարաֆանի համար այս տարի շիֆոնն է` նուրբ, թեթև ու եթերային:
Գույնը. որքան վառ գույներ, այնքան լավ: Շատ նորաձև են վառ ֆոնի վրա ծաղկային նախշերով սարաֆանները, ինչպես նաև սիսեռանախշերը`(горошек) և աբստրակտ պատկերները:
Նորաձև սարաֆանն այս ամառ լիարժեք կդարձնեն խոշոր, վառ գույնի և ոչ ստանդարտ դիզայնով զարդերը, հատկապես թևնոցները:
Կոշիկներ
Այս ամռանը կոշիկների նորաձևությունն առաջարկում է երկու  ծայրահեղություններ` «հին և բարի» բալետկաներ և բարձրակրունկ սաբոներ:
Եթե բալետկաները մի քանի սեզոն անընդմեջ զբաղեցնում էին նորաձևության բարձր հորիզոնականները, ապա սաբոներն արդեն հինգ-վեց տարի է` դուրս էին մնացել կանանց ու աղջիկների զգեստապահարաններից:
Բալետկաներ. Դրանք մարտահրավեր են նետել ոչ միայն պրակտիկ ու հարմարավետ մոկասիններին, այլև տանկետկաներին ու պլատֆորմերին: Բալետկաները, սեզոնից սեզոն մնալով նորաձևության մեջ, փոխում են միայն արտաքին դետալները. օրինակ, եթե անցյալ տարի չափազանց

նորաձև էին արհեստական խոշոր քարերով բալետկաները, ապա այս տարի նորաձև ենժապավեններով զարդարված, սրածայր բալետկաները: Ամառվատապին կարող եք ընտրել նաև ցանցավոր բալետկաներ. դրանք ևս շատ նորաձև են:
Ամառային նորաձև բալետկաների ոչ միայն արտաքին կողմն է զարդարված, այլև ներսի կտորը, որը ծաղկավոր է կամ նախշավոր: Դա արված է հիմնականում այն նկատառումով, որ շատ հաճախ, կանայք, սրճարանում կամ այգում նստած, մի քանի վայրկյանով հանում են կոշիկը` ոտքը հովացնելու համար:
Բալետկաները շատ գեղեցիկ են հատկապես նեղ տաբատների ու սարաֆանների հետ:
Սաբոներ. Հատկապես նորաձև են փայտե հաստ ներբաններով ու կրունկներով և նուրբ կաշվից կամ կտորից վերևամասով սաբոները: Դրանք շատ գեղեցիկ են լայն տաբատների և սարաֆանների, անգամ գործնական կոստյումների հետ: Շատ դիզայներներ ներկայացրել են առաջամասը մի փոքր բացվածքով և մետաղական զարդերով սաբոներ, որոշները` լաքապատ կաշվե վերևամասով սաբոներ: Սաբոների առանձնահատկություններից մեկն էլ մետաղական գամերն են:
Դիտվել է 3701 անգամ:
Print Friendly

Leave a Reply