Գլխացավանքը կմնա
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հունիսի 15, 2010 15:00
Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում գլխացավանք են դարձել ձայներ արձակող վուվուզելները: Դժգոհությունները շատ են և խոսակցություններ կային, որ արգելանք է դրվելու: Սակայն աշխարհի գավաթի խաղարկության կազմկոմիտեի ներկայացուցիչ Ռիչ Միխոնդոն հայտարարել է, որ վուվուզելները չեն արգելվի, քանի որ դրանք Հարավաֆրիկյան Հանրապետության մշակույթի մասն են կազմում, և դա ֆուտբոլում ուրախանալու միջոց է:
Դիտվել է 1330 անգամ:





Facebook
Tweet This