Առանց որևէ պատճառի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | June 15, 2010 14:54
Նիգերիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լարս Լագերբեկը, աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի առաջին խաղում իր թիմի Արգենտինայի ընտրանուց կրած պարտությունից հետո (0:1), չէր սեղմել Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի ձեռքը:Լագերբեկը հայտնել է, որ շատ է հիասթափվել այդ անհաջողությունից: Նա պարզաբանել է, որ մարզիչը պարտավոր չէ սեղմել հակառակորդ թիմի իր գործընկերոջ ձեռքը և իր արարքում ոչ մի միտում չկա:






Facebook
Tweet This
Email This Post
