Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով Հատուկ զեկուցողին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 15, 2010 14:41

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով Հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային։ Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան։
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների և Հայաստանի միջև ծավալված համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ընդհանուր վիճակին։ Տիգրան Սարգսյանը կարևորել է միջազգային փորձի կիրառումը Հայաստանում և դրանում ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունը։

Դիտվել է 1585 անգամ:
Print Friendly

Leave a Reply