Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի աշխատակիցները բացահայտել են տեղական պաշտոնյաների և բժշկական հիմնարկներ ղեկավարների հանցագործ խումբ,որը զբաղվում էր նորածինների վաճառքով: Հանցագործները ձերբակալված են:

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2010 14:30

Հետաքննության տվյալներով ,չարագործները 2008-2010թթ. անօրինական ձևով չքավոր մայրերին զրկում էին ծնողական իրավունքից և կաշառքի դիմաց նորածիններին փոխանցում երրորդ կողմին: Կաշառքը կազմում էր 3000-10000 ԱՄՆ դոլար:

“Երեխաների փոխանցումը իրականացվում էր երեխայի առողջության տեղեկանքների,մահվան ակտերի `իբր նրանց մանկատուն հանձնելու կեղծ փաստաթղթերի կազմման միջոցով,իրականում նորածինները անօրինական տրվում էին երրորդ կողմին”,-ասվում է ՆԳՎ հաղորդման մեջ:

Խուզարկության և օպերատիվ գործողությունների արդյունքները ցույց տվեցին ,որ հանցագործության ընթացքում անօրինաբար 4երեխա է հանձնվել,17նորածիների փոխանցումը ճշտվում է:

Նախօրեին Օդեսայի Մերձծովային դատարանը մեղադրյալների խափանման միջոցը ընտրեց ազատազրկումը :

Հունիսի 1-ին ՌԴնախագահին կից երեխայի իրավունքի պաշտպանության պատասխանատու Պավել Աստախովը հայտարարեց,որ 2009թ.ռուսական իրավապահ մարմինները մոտ 70 քրեական գործ են հարուցել երեխաների առևտրի և փախցնելու փաստերով:

Դիտվել է 1407 անգամ:
Print Friendly

Leave a Reply