Գազի պայթյուն լոգարանում. տուժածը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 15, 2010 13:05

Երեկ երեկոյան Փրկարար ծառայությունում  ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ. Նժդեհի 8/3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել է 1-04 ծառայությունը:

Ըստ նախնական տվյալների` պայթել է լոգասենյակի ջրատաքացուցիչից արտահոսած գազը, ինչի հետեւանքով տանտերը` 50-ամյա Շմավոն Թովմասյանը, 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Հանրապետական այրվածքաբանության կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Դիտվել է 2962 անգամ:
Print Friendly

Leave a Reply