Հարուցվել է քրեական գործ՝ մաքսանենգության եւ հարկերի վճարումից խուսափելու դեպքի առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 15, 2010 13:15
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Միլենա» զարգացման հիմնադրամի տնօրենի կողմից հարկերի վճարումից խուսափելու եւ մաքսանենգության դեպքի առթիվ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ «Միլենա» զարգացման հիմնադրամի տնօրենը, 2006թ. մարտի 10-ին եւ հուլիսի 4-ին մաքսային մարմին ներկայացրած C-4490 եւ C-15080 բեռնամաքսային հայտարարագրերում հումանիտար բեռ չհամարվող ապրանքները հայտարարագրելով որպես հումանիտար բեռ, մաքսանենգ ճանապարհով հանրապետություն է ներմուծել 9. 910,4 հազար դրամի ապրանքներ: Այդ ապրանքների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ եւ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր հարկային տեսչությանը չի ներկայացրել` այդկերպ խուսափելով 3.964,2 հազար դրամի հարկերը պետական բյուջե վճարելուց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ եւ 215-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործն ուղարկվել է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
