Հրդեհի հինգ դեպք` մեկ օրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 15, 2010 13:05

Հունիսի 14-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում` Արտաշատ քաղաքի Խանջյան 14 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.45-ին, մարվել` ժամը 09.30-ին:

Ֆ. Հարությունյանին պատկանող տան բակում այրվել է 3 տոննա կուտակված խոտ:

Նույն օրը, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սեբաստիա փողոցում` նախկին Փարոս ռեստորանին հարակից տարածքում:

Դեպքի վայր են մեկնել` վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում է գտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դ. Օհանյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.31-ին, մարվել` ժամը 15.38-ին:

Այրվել են 7 հա թփուտ եւ խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 302 շենքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 16.06-ին հայտարարվել է հրդեհի ԲԻՍ-1 բարդության աստիճան. դեպքի վայր են մեկնել եւս վեց մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.41-ին, մարվել` ժամը 18.38-ին:

Այրվել է շենքի տանիքը` 450 քմ մակերեսով:

Նույն օրը, 16.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մանանդյան փողոցի նրբանցք 2 հասցեում:

Ժամը 16.03-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.28-ին, մարվել` ժամը 16.42-ին:

Այրվել է Հ. Փոխունյանին պատկանող  ավտոտնակը` ամբողջությամբ:

Նույն օրը, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում:

Ժամը 18.51-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.50-ին, մարվել` ժամը 20.02-ին:

Այրվել է 4 հա խոտածածկ տարածք եւ շինարարական աղբ:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply