Դպրոցն էքստեռն ավարտածները կսովորեն 11-րդ դասարանում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2010 13:08

«Առաջին քննության մեկնարկի ժամանակ չէինք հասցրել տվյալներն ամփոփել և չշտապեցինք, որպեսզի  հանկարծ  թյուրիմացություններ տեղի չունենան ու սխալմամբ այլ աշակերտների քննասենյակից  չհանեն»,- ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով դպրոցն էքստեռն ավարտելու բացահայտված դեպքերին:

Փետրվարից սկսած հանրապետության հանրակրթական դպրոցներում ստուգվել են 10-11-րդ դասարանների աշակերտների գործերը` բացահայտելու էքստեռն կերպով դպրոցն ավարտած աշակերտներին:  Ստուգումների արդյունքում բացահայտվել է էքստեռն դպրոցն ավարտելու 39 դեպք:

ԿԳ նախարարի հրամանով դպրոցում թռիչքը դասարանից դասարան արգելվել էր դեռևս անցած տարվանից:

Աշոտյանի խոսքով` օրինախախտ տնօրենները կպատժվեն ըստ աշխատանքային օրենսգրքի` սկսած խիստ նկատողությունից մինչև տնօրենների հեռացում աշխատանքից և գործի հետաքննություն դատախազությում` կախված տնօրենի կատարած հանցանքի չափից:   «Մեծ քանակությամբ խախտում արած տնօրենները միանշանակ դպրոցում այլևս չեն աշխատի»,- ասում է Աշոտյանը:

Իսկ էքստեռն ավարտած 39 աշակերտներին հնարավորություն կտրվի կրթությունը շարունակել 11-րդ դասարանում:

Դիտվել է 2034 անգամ:
Print Friendly

Leave a Reply