«Էլիտ գրուպ» ընկերությանը տրվեց 5,5 միլիոն դոլարի վարկ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 1, 2009 18:40
5,5 միլիոն ԱՄՆ դոլար վարկ եւ էներգախնայողության բնագավառում կիրառվող նորարարությունները խրախուսելու համար 130 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի «Էլիտ գրուպ» ընկերությանը` ըստ ընկերության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջև այսօր կնքված պայմանագրի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ներկա էր պայմանագրի կնքման արարողությանը, ասել է, որ շինարարությունը վերջին 5 ամսվա ընթացքում արձանագրել է մեծ անկում, ինչը էական ազդեցություն է թողնում տնտեսության բոլոր ճյուղերի վրա։
Վարչապետը նշել է, որ կառավարությունը նպատակ ունի օգնել շինարարներին` գտնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որպեսզի ոլորտը վերականգնի իր նախկին ծավալները։
Կառավարությունը, ինչպես հաղորդել է վարչապետը, որոշել է «Էլիտ գրուպ»-ին տալ վարկային միջոցներ ստանալու պետական երաշխիք։
«Պայմանագրի առանձնահատկությունն այն է, որ տրամադրվող վարկային միջոցներն ունեն գրանտային բաղադրիչ, քանի որ «Էլիտ գրուպը» նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում, եւ այդ գրանտային բաղադրիչը կարեւոր տեղ է գրավում վարկային փաթեթի մեջ»,- ասել է Սարգսյանը։






Facebook
Tweet This
Email This Post
