ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 14, 2010 16:41

Հիշեցնենք, որ անցյալ տարի Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Լճաշեն գյուղի հատվածում Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 2,5 կիլոմետրանոց ճանապարհը վնասվել էր եւ մնացել ջրի տակ:
Նախարար Մ.Վարդանյանին ճանապարհաշինարարները տեղեկացրել են, որ անցած տարի պետական բյուջեի միջոցներով ճանապարհի այդ հատվածում կատարվել են հողային աշխատանքներ եւ կառուցվել է գաբիոնի հենապատ:
Ներկայումս ճանապարհի հողային աշխատանքները շարունակվում են եւ մինչեւ այս ամսվա վերջ կավարտվեն, որից հետո կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հուլիսի վերջին եւ արդյունքում միջպետական ճանապարհի այդ հատվածը նախատեսվում է բարձրացնել մոտ 3 մետրով` ճանապարհը դարձնելով երթեւեկելի:
Նշենք, որ տեղում կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Համաշխարհային բանկի` ճանապարհածածկի ստանդարտների գծով ամերիկահայ փորձագետ, պրոֆեսոր Սերժի Ամիրխանյանը, “Հայջրնախագիծ” եւ “Ճաննախագիծ” ինստիտուտների մասնագետները, ճանապարհաշինարարները, , քննարկվել են ճանապարհի նախագծմանը, շինաշխատնքների ընթացքին ու որակին առնչվող հարցեր:

Դիտվել է 1601 անգամ:
Print Friendly

Leave a Reply