«ԱրմենՏել»-ը կտուգանվի 8 մլն դրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2009 18:17

beeline1Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշել է «ԱրմենՏել» ընկերությանը 8 մլն դրամի չափով տույժի ենթարկել:

Ըստ 2007 թ. հաստատված կարգի` ընկերությունը պետք է լիցենզավորված անձանց տրամադրի համապատասխան թույլտվություն` ինտերնետային հեռախոսակապի ծառայություններ մատուցելու համար:

Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ձայնային ծառայությունների մատուցման կարգով սահմանված պարտականությունները «ԱրմենՏել» ընկերությունը պատշաճ չի կատարել:

Ուսումնասիրությունների և «ԱրմենՏել»-ի տրամադրած լրացուցիչ պարզաբանումների արդյունքում արձանագրվել է, որ ընկերությունը «Տարվոս» և «Գլոբալ օնլայն» ընկերությունների նկատմամբ խախտել է կարգի դրույթները:

Ինչպես «Անկախ»-ին ասաց «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ընկերությունն ընդունում է իր մեղքը: «Մեծ քանակությամբ դիմումների պատճառով չկարողացանք ժամանակին կապուղի տրամադրել այս 2 ընկերություններին»,- ասաց նա:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply