Կանցկացվեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավական և սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2010 15:41

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ հունիսի 17-ին կանցկացվեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագիտական խմբի կողմից պատրաստած Հաշմանդամություն ունեցող անձանց իրավական և սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ հետազոտությանն առնչվող խորհրդարանական լսումներ: Ինչպես նշված է 2009-ի հետազոտության մեջ, նույն տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 170 950 հաշմանդամ, որից 14 336-ը` առաջին, 94 899-ը` երկրորդ, 53 009-ը` երրորդ խմբի: Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը 8 706 է: Ըստ հեղինակների, տվյալ ոլորտի համալիր ուսումնասիրության հրատապությունն երկրում մնում է արդիական նաև այն պատճառով, որ առկա են մի շարք սոցիալ-հոգեբանական խնդիրներ, որոնք պատնեշ են ստեղծում հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց միջև: Այդ առումով սոցիալ-հոգեբանական իրավիճակի ամբողջական վերլուծությունը հնարավորություն կտա ավելի մոտիկից ծանոթանալ խնդրի հասարակական երեւույթներին և կնպաստի լուծումների առաջադրմանն ու իրականացմանը: Հետազոտության խնդիրներից է բացահայտել այն հիմնական պարտավորությունները, որոնք Հայաստանը պետք է կրի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով, վերլուծել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը և միջազգային իրավական փաստաթղթերի դրույթները, ինչպես նաև այդ ոլորտում տարբեր երկրների առաջավոր փորձը: Գայանե Մելիքյան

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply