Բրազիլիայի հավաքականում խաղաղ չէ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | June 14, 2010 14:44
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան արգելել է լրագրողներին ներկա գտնվել իր գլխավորած հավաքականի մարզումներին: Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ լրագրողները հրապարակել էին պաշտպան Դանիել Ալվեսի և հարձակվող Ժուլիո Բաբտիստայի բախումը: Այն տեղի էր ունեցել պարապմունքի ժամանակ: Միջադեպի մանրամասները հայտնի չեն: Միայն հավաքականի կիսապաշտպան Ֆելիպե Մելոն հայտնել է, որ ծիծաղելի կլիներ այն կռիվ անվանել, և լրագրողներն ամեն բան չափազանցացրել են: Սակայն որ բրազիլական թիմի ճամբարում ամեն բան խաղաղ չէ, ակնհայտ է: Ավելի վաղ, աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու ժամանակ Մելոն իր հերթին վեճ էր ունեցել հավաքականի առաջատար Կակայի հետ: Դարձյալ միջադեպն արձանագրվել էր մարզման ընթացքում: Հունիսի 15-ին Բրազիլիայի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին հանդիպումը կանցկացնի: Աշխարհի հնգակի չեմպիոնների մրցակիցը կլինի ԿԺԴՀ հավաքականը:






Facebook
Tweet This
Email This Post
