Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2010 14:40

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է “ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” օրենքը, որը ՀՀ Նախագահի կողմից մինչ այդ վերադարձվել էր Ազգային Ժողով եւ ընդունվել` հաշվի առնելով ՀՀ Նախագահի առաջարկությունը:

Նախագահը ստորագրել է նաեւ “Հատուկ քննչական ծառայության մասին” ՀՀ օրենքում փոփոխություն, “Դատախազության մասին” ՀՀ օրենքում լրացումներ, “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ, “Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին” ՀՀ օրենքում լրացումներ, “Հաստատագրված վճարների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ, “Հոգեբուժական օգնության մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply